• Thu. Sep 28th, 2023

kommersant.am

Just another WordPress site

Նիդերլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը

ByEditor

Sep 17, 2023

Նիդերլանդների Լարեն քաղաքի «Սինգեր Լարեն» թանգարանից 2020 թ․ մարտին գողացված Վան Գոգի նկարներից մեկը 3,5 տարվա որոնումներից հետո վերադարձվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։

Վան Գոգի վրձնին պատկանող 1884 թ․-ի «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» նկարի արժեքը գնահատվում է 3-ից 6 միլիոն եվրո։ Մի տղամարդ նկարը հանձնել է արվեստի գործերի հարցում մասնագիտացած հայտնի խուզարկու Արթուր Բրենդին՝ իր տան դիմաց։

«Ես սա արել եմ Նիդերլանդների ոստիկանության հետ լիարժեք համագործակցությամբ, և մենք գիտեինք, որ այս մարդը գողության մեջ ներգրավված չէ», – ասել է Բրենդը։

Գողանալու պահից սկսած՝ նկարը ձեռքից ձեռք է անցել։ Այնուհետև մի տղամարդ, որը ցանկացել է անհայտ մնալ, Ամստերդամում մոտեցել է Բրենդին և առաջարկել վերադարձնել նկարը՝ լիակատար գաղտնիության դիմաց, քանի որ «նկարը գլխացավանք է դարձել քրեական աշխարհի համար»։