• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Վստահ եմ՝ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել». Սաղաթելյան

ByEditor

Aug 31, 2023

«Վստահ եմ՝ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել». Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն: Արցախցի մայրը սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող ալյուրը և հայտարարում՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ: Վստահ եմ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել, և այսօր Արցախը իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը:
Եվ այս տոկոնությունն ու համառությունը, իր հողին կառչած մնալու և պայքարելու արցախցու կամքը ստեղծում է նոր իրավիճակ, քաղաքական նոր դասավորություն:
Վերջիվերջո, մեր ընտրությունը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև է, այլ պայքարելու կամ ցեղասպանվելու: Արցախը, ի հեճուկս մեր թշնամիների, ընտրել է պայքարի ճանապարհը:
Մենք պարտավոր ենք Երևանում և ամբողջ աշխարհում կանգնել Արցախի Հանրապետության կողքին, արցախցու պայքարի կողքին, քանի որ դա հայ ժողովրդի լինելության պայքարն է»: