• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայտնի է` երբ կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը

ByEditor

Aug 28, 2023

Աեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այս մասին տեղեկասցնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերը։ Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե:

Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։ Գնացքը Գյումրու կառամատույցից կմեկնի ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին, իսկ Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ` 17:15-ին և Գյումրի կհասնի ժամը 18:47-ին: