• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որոնք են ամենաթանկ բրենդն ունեցող ավիաընկերությունները

ByEditor

Jun 9, 2023

Արդեն ամառ է, իսկ դա նշանակում է, որ շատերն են ճանապարհորդության պլաններ կազմում: Հայերը նույնպես սիրում են ուղևորվել տարբեր երկրներ և անմոռանալի ակնթարնթներով ու տպավորություններով սոցցանցներում կիսվել ընկերների հետ: Մարդկության զգալի մասը հանգիստը սկսում է կազմակերպել ամիսներ առաջ:

Ինչևէ, առաջին հերթին անհրաժեշտ է ընտրել վsտահելի ավիաընկերություններ՝ սպասարկման բարձր մակարդակով: Ընդհանուր առմամբ, ավիափոխադրումների ոլորտը սկսել է արագ վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից հետո: Մինչև կորոնավիրուսը ավիափոխադրումների շուկայում 2004թ-ին արձանագրված 1.9 մլրդ ուղևորներից 2019թ-ին ցուցանիշը հասել էր 4.7 մլրդ ուղևորի, իսկ 2020թ-ին փոխադրված ուղևորների թիվը վերադարձել էր 1.8 մլրդ ուղևոր մակարդակին:

Այս ամենի արդյունքում ավիափոխադրումների ոլորտում 2019թ-ի համեմատ 2020թ-ին հասույթի ծավալները նվազեցին 54%-ով: Սա այն պարագայում, երբ 2019թ-ին ավիափոխադրման ոլորտի հասույթի ծավալները կազմում էին $838 մլրդ:

Այսօր ավիաոլորտը դինամիկ զարգանում է: Աշխարհի ամենաարժեքավոր բրենդն ունեցող ավիաընկերությունների ընդհանուր արժեքը 2022թ-ին կազմել է $24.1 մլրդ:
Մասնավորապես, աշխարհի 5 ամենաարժեքավոր բրենդը ունեցող ավիաընկերություններին կարող եք ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 1. Աշխարհի ամենաարժեքավոր բրենդն ունեցող ավիաընկերությունները

Համաձայն վիճակագրական տվյալների՝
I հորիզոնականում է հայտնվել Delta ավիափոխադրողը, որի բրենդի արժեքը կազմում է $7.3 մլրդ:
II հորիզոնականում է American Airlines-ը, որի բրենդի արժեքը հաստատվել է $6.3 մլրդ մակարդակում:
III տեղում է հայտնվել ևս մեկ ամերիկյան ավիափոխադրող՝ United Airlines-ը` $5.5 մլրդ բրենդի արժողությամբ:

Այս ցուցակում են գտնվում Մերձավոր Արևելքի ավիափոխադրողներից Emirates-ը` բրենդի $5 մլրդ, և կանադական Air Canada ավիաընկերությունը` բրենդի $2.5 մլրդ արժողությամբ: