• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շվեյցարիան զենք չի վաճառի Ուկրաինային՝ գործող օրենքի համաձայն

ByEditor

Jun 5, 2023

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը դեմ է քվեարկել առաջարկին՝ Շվեյցարիայում արտադրված զենքերը վաճառել Ուկրաինային, հաղորդում է France 24-ը:

Ստորին պալատում երկրի ամենամեծ՝ աջ պոպուլիստական ​​Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Ժան-Լյուկ Ադորն ընդգծել է, որ զենքի վաճառքի այդ առաջարկն ուղղակիորեն խախտում է երկրի չեզոքությունը։

Շվեյցարիայի չեզոքության հարցը քննարկվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց ի վեր՝ 2022 թվականի փետրվարից: Թեև երկիրը Եվրոպական Միության անդամ չէ, սակայն միացել է ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցներին:
Բայց և այնպես պաշտոնական Բեռնն հաստատակամ է Ուկրաինային զենքի մատակարարման հարցում. Կիևի և դաշնակիցների կողմից ճնշմանը հակառակ՝ Շվեյցարիան թույլ չի տվել շվեյցարական արտադրության զենքերի վերաարտահանումն Ուկրաինա:
Նշենք, որ Շվեյցարիան զենքի խոշոր արտահանող է, բայց դրանք բոլորն էլ վաճառվում են միևնույն հստակ պայմանով՝ վերաարտահանումը պետք է հաստատվի Շվեյցարիայի իշխանությունների կողմից: Իսկ «Ռազմական տեխնիկայի մասին» օրենքի համաձայն՝երկրի կառավարությունը զենքի վերաարտահանում չի թույլատրում, եթե ստացող երկիրը ներգրավված է միջազգային որևէ զինված հակամարտությունում: