• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեկ օրում գրանցվել է խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 6 դեպք. հանցագործություններն՝ ամփոփ

ByEditor

Jun 1, 2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝
▪️խարդախության՝ 10,
▪️թմրամիջոցի հայտնաբերման` 9,
▪️մարմնական վնասվածք պատճառելու՝ 7,
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 6,
▪️հոգեկան ներգործության և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական,
▪️պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական,
▪️ֆիզիկական ներգործության, խոշտանգման, մարդու առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը հափշտակելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բռնություն գործադրելու նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: