• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2023թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումն աճել է 99.4%-ով

ByEditor

May 30, 2023

2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5,804.0 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,487.2 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2023թ. հունվար-ապրիլին Հայաստանն արտահանել է 2,158.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,645.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 110%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 93.9%։