• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երբվանի՞ց կփոփոխվի երթևեկության կազմակերպումը Սարալանջի փողոցում

ByEditor

May 30, 2023

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում: ԱՅս մասին BanksnNews.am_ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունից:

Մասնավորապես, Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց, նախկինում միակողմանի երթևեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն՝ հասարակական տրանսպորտի երթևեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, ինչպես նաև բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչև հետիոտնային անցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: