• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինչո՞ւ է թանկացել բենզինը

ByEditor

May 27, 2023

Այսօր Հանրապետությունում 1 լիտր Պրեմիում տեսակի բենզինը կարելի է գնել 380-ից 410 դրամով, իսկ ռեգուլյարը՝ 360-ից 380 դրամով։ Վարորդների պնդմամբ՝ բենզինը վերջին օրերին թանկացել է 20-ից 50 դրամով։

Օրեր առաջ The Reauters-ը հայտնեց, որ Ռուսաստանի կառավարությունը կարող է արգելք սահմանել բենզինի արտահանման վրա՝ կանխելու վառելիքի դեֆիցիտը և գների բարձրացումը։

«ՌԴ կառավարությունը դիտարկում է բենզինի արտահանման հնարավոր արգելքը՝ ներքին շուկայում վառելիքի պակասը և գների բարձրացումը կանխելու համար նավթավերամշակման գործարանների համար սուբսիդիաների կրճատման որոշումից հետո», — հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արդյունաբերության և կառավարության աղբյուրները:

Գործակալությունը նշել է, որ ԵՄ-ն արգելել է նավթամթերքի ներմուծումը Ռուսաստանից, սակայն մատակարարները տարեկան կտրվածքով ավելացրել են բենզինի արտահանումն արտերկիր գրեթե 50%-ով։ Ապրանքները գնացել են Աֆրիկա։

Reuters-ի զրուցակիցները հավելել են, որ կառավարությունը կարող է մեծացնել բենզինի պարտադիր վաճառքի ծավալը ապրանքային բորսայում, որտեղ AI-95 վառելիքի գինը մայիսին հասել է ռեկորդային մակարդակի՝ 60,4 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց։

Նշենք, որ Հայաստանը Բենզին է ներկրում հիմնականում Ռուսաստանից, ու ՌԴ-ից բենզինի արտահանման հնարավոր արգելքի մասին լուրը կարող էր ստիպել հայ տնտեսվարողներին բարձրացնել գները։ Վերջին ամսվա ընթացքում թանկացել է նաև գազը Լարսում առաջացած հերթերի պատճառով։ Գազի թանկացումը կարող էր առաջացնել Հայաստանում բենզինի պահանջարկի ավելացում։ Սա ևս կարող էր նպաստել Բենզինի թանկացմանը։

Այնուամենայնիվ, ոլորտի փորձագետները դեռևս զգուշավոր են բենզինի թանկացման հստակ պատճառներ նշելու հարցում։