• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ազգային ժողովի աշխատողները պարգևավճար կստանան

ByEditor

May 27, 2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմը կպարգևատրվի ամսական պաշտոնական դրույքի 50% չափով։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 50% չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշած է Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ։

Ըստ որոշման՝ պարգևավճար ստացողների մեջ չեն մտնում պատգամավորները։