• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կսահմանվեն առանձնահատուկ պահանջարկ ունեցող նոր տեսակի համարանիշեր․ դրանք կվաճառվեն աճուրդով

ByEditor

May 6, 2023

Հայաստանում մեքենաների նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ կսահմանվեն։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաները:

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։ Ըստ հիմնավորման՝ գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը։

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում ծախսերի էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը, քանի որ նախագծի ընդունումից հետո պետք է ՀՀ կառավարության նոր որոշմամբ սահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման առանձահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը, իսկ դրան զուգահեռ՝ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով՝ նաև տրանսպորտային միջոցների հաշվառման առանձահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային մեկնարկային գները։
Նշված իրավական ակտերի նախագծման փուլում միայն հնարավոր կլինի կանխատեսել այն առավելագույն եկամուտը, որը ՀՀ-ն կստանա առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները աճուրդի նվազագույն արժեքով իրացման դեպքում՝ կախված առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի աճուրդի մեկնարկային գնի արժեքից և այդ համարանիշների չափորոշիչների արդյունքում ստացված քանակության հանրագումարից»,- նշված է հիմնավորման մեջ։