• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Նեմեսիս»-ի արձանը տեղադրվել է, որ չասեն՝ դավաճան եք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ByEditor

May 4, 2023


Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է Երևանում տեղադրվել «Նեմեսիս»-ի գործողության մասնակիցներին նվիրված հուշարձան.

«Տեղադրվել է մի պարզ պատճառով․ երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, նախաձեռնությունները եղել են 2020թ. դեկտեմբերից 2021թ․ ապրիլի շրջանում, բոլորը մտածել են՝ այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ եթե չհամաձայնվենք, կասեն՝ ըհը, դուք դավաճան եք։ Մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անել, որ մեզ չասեն դավաճան, բայց մենք իրականում մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք։ Կարևորը՝ ալիբի ունենանք, որ դավաճանություն չենք արել։ Բայց որ խորքային դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկ չի խոսում»։

Ըստ վարչապետի՝ կա պրոբլեմ, որը մերն է. «Ովքեր մեր ճանապարհը փակում են, նրանք ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չունեն։ Նրանք պրոբլեմ եթե ունեն էլ, այդքան խորը չի»։