• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գյուղմթերք և հեղուկ գազ տեղափոխվող բեռնատարները մնացել են Վրաստանում․ դեֆիցիտ է առաջացել․ Դանիելյանը՝ Քերոբյանին

ByEditor

May 4, 2023


Լարսի անցակետում վիճակն արդեն շտկված է, օրական 250-300 բեռնատար անցնում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

«Հերթը, կարելի է ասել, հալչում է, հույս ունենք, որ մինչև շաբաթվա վերջ կվերանա»,- ընդգծեց Վահան Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ խնդիրը երեսուն տարվա վաղեմություն ունի, ոչ թե այսօր է առաջացել։