• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը մի քանի օրով դադարեցվել է

ByEditor

May 3, 2023

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել է Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը մի քանի օրով դադարեցնելու մասին․ պատճառը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքներն են։

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում Հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է Գազպրոմ Արմենիա» -ի տարածած հաղորդագրության մեջ: