• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Աշխատուժի պահանջարկն աճել է. որոնք ե՞ն ամենապահանջված զբաղմունքի տեսակները

ByEditor

May 2, 2023

Աշխատուժի պահանջարկը 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 2,404 մարդ։ 2023թ-ի փետրվարի վերջին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատուժի պահանջարկն աճել է 9,2%-ով։

Աշխատուժի պահանջարկի ամենամեծ աճը  2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ 2022թ-ի փետրվարի վերջի համեմատ դիտվել է Արագածոտնի մարզում՝ 1,6 անգա։
Մյուս կողմից ամենամեծ անկումը արձանագրվել է Կոտայքի մարզում՝ 60%-ով։

Աշխատուժի նկատմամբ պահանջարկը հետաքրքիր է դիտարկել ամենապահանջված զբաղմունքի տեսակների տեսանկյունից․

Գծապատկեր 1․ Ամենապահանջված զբաղմունքի տեսակները 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ ամենապահանջված զբաղմունքի տեսակների առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են
▪️որակավորում չունեցող բանվորները,
▪️որակավորված բանվորներ`արդյունաբերական կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և ընդերքի հետազոտման բնագավառներում,
▪️սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և  առևտրի կազմակերպությունների աշխատողները։

Աշխատուժի պահանջարկի ընդհանուր ծավալներում որակավորում չունեցող բանվորների մասնաբաժինը կազմել է  27%։
Արդյունաբերական կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և ընդերքի հետազոտման որակավորված բանվորների մասնաբաժինը աշխատուժի պահանջարկի ընդհանուր ծավալներում կազմել է 19,1%։
Երրորդ  հորիզոնականում են հայտնվել սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների աշխատողները՝ 16,9%։

Ցածր պահանջարկ ունեն ղեկավարները, գյուղատնտեսական, անտառային, որսորդական, ձկնաբուծական և ձկնորսական պրոֆիլի աշխատողները, ինչպես նաև օպերատորները, ապարատավարները, փականագործ-հավաքողները։ Վերջիններիս մասնաբաժինը աշխատուժի ընդհանուր պահանջարկի ծավալներում կազմել է համապատասխանաբար 0,2%,1% և 5,4%։