• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որքա՞ն է Հայաստանի բնակչությունը. հրապարակվել են մարդահամարի նախնական արդյունքները

ByEditor

Apr 29, 2023

2022թ.-ի հոկտեմբերի 13-ի 00 ժամի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 է եղել, նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917: Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Հայաստանի վիճակագրական կոմիտեի մարդահամարի նախնական տվյալներից։

Նախորդ մարդահամարն իրականացվել է 2011 թվականին։ Այդ տարվա տվյալներով ՀՀ մշտական բնակչությունը եղել է 3 մլն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 2 մլն 871 հազար 771 մարդ։

Այսպիսով՝ ՀՀ բնակչությունը մշտական բնակչությունը 11 տարում կրճատվել է շուրջ 90 հազարով։