• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևան–Կապան–Երևան չվերթը կատարած ինքնաթիռը գնել է ԶՊՄԿ–ն` 7 մլրդ դրամով. պարզաբանում

ByEditor

Apr 29, 2023

Երևան–Կապան–Երևան չվերթ կատարած ինքնաթիռը ձեռք է բերվել «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության միջոցներով` մոտավորապես 7 մլրդ դրամով։ Տեղեկությունը հայտնում է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մամուլի ծառայությունը` պարզաբանելով ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված որոշ հարցեր։

«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։ «Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով»,– ասված է հաղորդագրությունում:

Կապանի օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման համար կոմբինատը ծախսել է 2,5 միլիարդ դրամ, գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ ծախսերի համար` 300 միլիոն դրամ։
ԶՊՄԿ ընկերությունից նշել են, որ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես իրենց տրամադրված միջոցներով։