• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայող պատրաստելու դասընթացների շարքը

ByEditor

Apr 27, 2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում։

Դիմում-հայտը կարող եք ներկայացնել՝ այստեղ։

Դիմելու վերջնաժամկերը՝ 2023 թվականի մայիսի 5-ն է: