• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀայՓոստը մասնակցել է Կապի տարածաշրջանային համագործակցության լիագումար նիստին

ByEditor

Apr 27, 2023

2023թ. ապրիլի 17-ից 21-ը ՀայՓոստ ընկերության պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է ԱՊՀ Կապի տարածաշրջանային համագործակցության հերթական նիստին: ՀայՓոստի պատվիրակությունը գլխավորում էր ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ով ընտրվեց կապի տարածաշրջանային համագործակցության փոստային կապի օպերատորների խորհրդի նախագահի տեղակալ։

Պատվիրակությունը Մինսկում մասնակցեց միջազգային տեղեկատվական «ՏԻԲՈ-2023» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին փոստային ոլորտի նորագույն տեխնոլոգիաները:

Միջոցառումների շրջանակում ստորագրվեցին նաև համաձայնագրեր Բելառուսի փոստի ազգային օպերատորի (Белпочта) հետ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև փոստփոխանակման ծավալների մեծացմանը: