• Tue. Apr 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո

ByEditor

Mar 28, 2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը, ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը, «Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 8 միլիոն եվրո: Ռուսական «Կրասնոդար»-ը, սակայն, հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: Առաջին գոլը հավաքականի կազմում Սպերցյանը հեղինակել է նորամուտի խաղում։