• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնիա

ByEditor

Mar 27, 2023

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Գերատեսչությունը հայտարարել է հրթիռի արձակման մասին Երևանի ժամանակով 02:50-ին, իսկ չորս րոպե անց հայտնել է, որ այն «կարծես թե արդեն ընկել է»: Ճապոնիայի կառավարությունը շտապ օգնության խումբ է հրավիրել։

Տոկիոյի տվյալներով՝ արկն, ամենայն հավանականությամբ, ընկել է ծովը Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, գրում է Kyodo-ն։ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռների կամ նավերի վնասների մասին տեղեկություններ չկան:
Երևանի ժամանակով 03:00-ին Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտարարել է Հյուսիսային Կորեայի կողմից երկրորդ հրթիռի արձակման մասին։ Հինգ րոպե անց վարչությունը հայտնել է նրա հնարավոր անկման մասին:

Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին հաղորդում են նաև հարավկորեական զինվորականները, հայտնում է Yonhap գործակալությունը։ Միացյալ շտաբների պետերը հայտնել են, որ զինվորականները վերանայում են արձակման մանրամասները՝ ներառյալ հրթիռի հեռահարությունը:

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկու հրթիռներն էլ 50 կմ առավելագույն բարձրության վրա թռել են մոտ 350 կմ։

Սա Հյուսիսային Կորեայի կողմից ութերորդ հրթիռն է մարտի 16-ից ի վեր՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների: Վերջինը մարտի 19-ին էր։

Մարտի 17-ին Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարեցին նոր լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին, որն իր տեսակի մեջ առաջինն է հինգ տարվա ընթացքում: Դրանք մեկնարկել են մարտի 20-ին և կտևեն մինչև ապրիլի 3-ը։

Հյուսիսային Կորեայում զորավարժությունները դիտվել են որպես «ագրեսիվ պատերազմի նախապատրաստում» և խոստացել են «վճռական պատասխան»։