• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

ByEditor

Mar 27, 2023

Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-17 Մ-5-Արմավիր–Մ-9 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+310 – կմ3+963 և կմ7+750 – կմ8+805 հատվածների (երկաթգծի ուղեանց և Հացիկ բնակավայր) վթարավտանգ տեղամասերում։ Նշված հատվածներում տեղադրվել են անվտանգության տարրեր (ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում), վերակառուցվել են մայթեր, նորոգվել է երթևեկելի մասը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։