• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մակրոնը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ կիրագործի բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը

ByEditor

Mar 23, 2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կենսաթոշակային բարեփոխումները, որոնք ընդունվեցին՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը, պետք է գործի դրվեն մինչև տարվա վերջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությանը:

Պետական հեռուստատեսության եթերում հարցազրույցի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու օրինագիծը «կշարունակի իր ժողովրդավարական ուղին»:

Առաջիկա շաբաթներին օրինագիծը կքննարկի Սահմանադրական խորհուրդը, որի հավանությունը ստանալուց հետո միայն այն կարող է օրենքի ուժ ստանալ:

Անցյալ շաբաթ խորհրդարանում օրինագծի շուրջ քվեարկությունը շրջանցելուց հետո Մակրոնն առաջին անգամ է հանրային ելույթ ունեցել: Կառավարության այդ քայլի պատճառով ամբողջ երկրում սկսվել են լայնամասշտաբ ցույցեր, որոնք ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով:

Հարցազրույցում Մակրոնը նշել է, որ պատրաստ է այն բանին, որ մեծ ժողովրդականություն չի վայելի բարեփոխումներից հետո: Նա շեշտել է, որ սոցիալական հարցումների և երկրի ընդհանուր շահի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տալիս է երկրի շահին:

Մարտի 20-ին Էմանուել Մակրոնի կառավարությանն ընդամենը 9 ձայնի տարբերությամբ հաջողվեց խորհրդարանի ստորին պալատում խուսափել անվստահության քվեից: