• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ անօդաչուները շարունակում են պտտվել Սև ծովի վրա

ByEditor

Mar 23, 2023

Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը շարունակում են թռչել Սև ծովի վրայով ռուսական երկու Սու-27 կործանիչների հետ տեղի ունեցած միջադեպից հետո, սակայն փոխել են իրենց երթուղին. հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների։

CNN-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը շարունակում են թռչել միջազգային օդային տարածքում, մինչդեռ դրանց երթուղիները հեռու են Ղրիմից և Սև ծովի արևելյան շրջանից: Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս կերպ ամերիկացիները փորձում են խուսափել սադրանքներից, քանի որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է կանխել միջադեպը, որը կարող է վերածվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության։