• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատը

ByEditor

Mar 23, 2023

Այսօր Բեյրութի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ցույց, որի պատճառն աշխատավորների սոցիալական վիճակի վատթարացումն Է։

ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Ռիադ Սոլհի հրապարակում հավաքված ցուցարարները փորձել են գրավել Սերայի կառավարական պալատը։ Նրանց ճանապարհը փակել են ոստիկանական ուժերը, որոնք ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազով նռնակներ, ինչի հետևանքով ակտիվիստների թվում կան տուժածներ։ «Արհմիությունների կոչով հրապարակ են եկել հազարավոր մարդիկ:

Լիբանանցիները վրդովված են ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով գների աննախադեպ աճից», – պատմել Է ակցիայի մասնակիցներից մեկը՝ ինժեներ Հուսեյն Համուդը: Նրա խոսքով՝ «կառավարությունը ոչինչ չի անում իրավիճակը շտկելու համար, ուստի ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ պաշտպանելու իր իրավունքները»։ Մարտի 21-ին լիբանանյան ֆունտի փոխարժեքն իջել Է մինչև ռեկորդային ցածր նշագիծ` ԱՄՆ 1 դոլարի դիմաց 100 հազարից մինչև 120 հազար: 2019 թվականի հոկտեմբերից, երբ երկիրը հայտնվել Է աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, դոլարն 80 անգամ արժևորվել է լիբանանյան ֆունտի նկատմամբ: