• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք․ ՌԴ ՊՆ

ByEditor

Mar 18, 2023

Լեռնային Ղարաբաղի Մարտունու եւ Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Մարտունու շրջանի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ծրագիր է իրականացվել