• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ի՞նչ են քննարկել Արցախում՝ փակ նիստի ժամանակ

ByEditor

Mar 18, 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովում երեկ փակ քննարկում է կայացել, մասնակցել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ պատգամավորները։

Նիստում հումանիտար խնդիրներ քննարկելուց բացի խոսվել է ապաստարանները կարգի բերելու անհրաժեշտության մասին։ Թե ինչով է պայմանավորված այս քննարկումը, նոր էսկալացիայի՞ են պատրաստվում, մեր աղբյուրն ասաց, որ ռազմական դրության պայմաններում, որում գտնվում է Արցախը 30 տարի, ապաստարանների խնդիրը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի»: