• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները

ByEditor

Mar 18, 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը, մի կողմից, համակարգից հեռացնում է փորձառու դատավորներին, մյուս կողմից՝ դատավորների ցուցակները համալրելու մրցույթներ անցկացնում։ ԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները։ Քրեական մասնագիտացմամբ բաժինը համալրելու համար մրցույթին դիմել է 17 հոգի, անցողիկ 80 միավորի շեմը հաղթահարել են 2-ը՝ Ռիմա Առաքելյանը, Մասիս Մելքոնյանը։

Քաղաքացիական մասնագիտացմամբ դիմած 18 թեկնածուից շեմը հաղթահարել են դարձյալ 2 հոգի՝ Աննա Շիլաջյանը, Նարինե Թորոսյանը։ Վարչական մասնագիտացմամբ 31 հոգուց 6 հոգին՝ Հերմինե Մուրադյանը, Լուսինե Բոյաջյանը, Տիգրան Սանթրոսյանը, Էդգար Կյուրեղյանը, Նարեկ Գասպարյանը, Սյուզաննա Վարդանյանն են անցել 80 միավորի շեմը։ Բայց արդյունքները կարող են փոխվել բողոքարկումներից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում