• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

9,8 % թանկացում՝ 1 տարում․ ո՞ր մթերքներն են թանկացել

ByEditor

Mar 17, 2023

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքը թանկացել է 9,8 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

1 տարում ամենաշատը թանկացել են`

պահածոյացված կաթը՝ շուրջ 30 %-ով սառեցված ձուկը՝ 25 %-ով
տավարի միսը՝ 21 %-ով
մակարոնեղենը՝ 17,8 %-ով
հացը` 12,7 %-ով
Ընդհանուր առմամբ մսեղենը թանկացել է 9,8 %—ով։ Սրա վրա մեծապես ազդել է տավարի մսի թանկացումը։

Գառան միսը թանկացել է 5,2 %-ով
թռչնամիսը 2,5 %-ով
Խոզի մսի գինն, ընդհակառակը, նվազել է շուրջ 6 %-ով
Կաթնամթերքը, պանիրն ու ձուն թանկացել են 11,4 %-ով։

Անարատ կաթը թանկացել է 9,5 %-ով,
պանիրն ու կաթնաշոռը՝ 16,7 %-ով,
կարագը թանկացել է 4,3 %-ով,
ձիթապտղի յուղը՝ 3,9 %-ով։
Թանկացել են նաև մրգերն ու բանջարեղենը։ Այսպես`

միրգը թանկացել է 14,1 %-ով,
բանջարեղենը՝ 7,4 %-ով
կարտոֆիլը՝ 11,1 %-ով
հրուշակեղենը՝ 12,7 %-ով
ոչ ալկոհոլային խմիչքները՝ 7,9 %-ով։
Ալկոհոլային խմիչքները թանկացել են 8,5 %-ով։ Մասնավորապես, թանկացել են սպիրտային խմիչքներն ու լիկյորը, թնդեցված գինին ու գարեջուրը։

Ծխախոտը թանկացել է 10,3 %-ով։