• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Ղարաբաղի վերաբերյալ ռուսական երաշխիքների մասին խոսք չկա».

ByEditor

Mar 15, 2023

Ռուսական «Коммерсантъ»-ը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին, առանձնացրել մի քանի կարևոր ելույթներ ու ներկայացրել իր մեկնաբանությունները։

Մասնավորապես, լրատվականը, մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «եռակողմ հայտարարության և դաշնային խորհրդի՝ դրան հաջորդած որոշման համաձայն՝ ՌԴ նախագահը հնարավորություն է ստացել խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, այս ամենն արձանագրված է, և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է»։

Ի պաստասխան՝ ռուսական «Коммерсантъ»-ը գրում է․ «Սակայն հարկ է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Ղարաբաղի վերաբերյալ ռուսական երաշխիքների մասին խոսք չկա»։