• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բաքվում ձերբակալել են քաղաքի կենտրոնում փոխհրաձգության կասկածյալին

ByEditor

Mar 11, 2023

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Բաքվի կենտրոնում իրականացված փոխհրաձգության ենթադրյալ մեղավորին: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Ըստ Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ զինված միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր երեք տուժածի մասին։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման տվյալներով՝ վիրավորները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները։