• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թիրախում պաշտոնյաների մերձավորներն են․ ի՞նչ փոփոխություններ կան փողերի լվացման մասին օրենքում

ByEditor

Mar 10, 2023

Վրաստանում խստացնում են փողերի լվացման մասին օրենքը։

Sputnik Грузия-ի հաղորդմամբ, Վրաստանի ԱԺ-ում կատարված փոփոխությունների համաձայն․

⚫️ փողերի լվացումը կլինի ոչ միայն ապօրինի եկամուտների օրինականացումը, այլև ապօրինի եկամուտների օրինականացման կամ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օգտագործումը / տիրապետումը

⚫️ ֆինանսական հաստատությունները, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները պարբերաբար կհաշվառեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը

Ռեզերվների շարունակական անկում. Ազգային բանկի անհանգստացնող ցուցանիշները

⚫️ կուժեղացվի հատուկ հսկողության տակ գտնվող ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող անձանց նկատմամբ վերահսկողությունը

⚫️ ուշադրության կենտրոնում կհայտնվեն նաև պաշտոնյաների, պատգամավորների, նախարարների, դատավորների և դիվանագետների քաղաքացիական կանայք, ինչպես նաև նրանց կուսակցությունների անդամները, բիզնես գործընկերները և նրանց հետ հասարակական կամ քաղաքական շփումներ ունեցողները։