• Fri. May 10th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Fitch-ը բարելավել է Երեւանի վարկանիշի հեռանկարը

ByEditor

Mar 2, 2023

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երեւանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ:

Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ «Ֆիչ Ռեյթինգս»-ը պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երեւանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երեւանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման:

«Սա կարեւոր ձեռքբերում է համայնքի համար՝ հաշվի առնելով, որ գործակալությունն ունի բավարար հիմքեր ու փաստում է նշանակալի իրողություններ, որոնք ազդում են վարկանիշի հեռանկարի բարելավման, ինչպես նաեւ տնտեսական միջավայրի գնահատականի վրա՝ բյուջետային, հարկաբյուջետային, ներդրումային առումով»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: