• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

ByEditor

Feb 28, 2023

Twitter-ի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերականգնել է իր տեղը՝ որպես աշխարհի ամենահարուստ մարդ, կրկին առաջ անցնելով LVMH-ի ղեկավար, ֆրանսիացի Բեռնար Առնոյից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Մասկի կարողությունն աճել է մինչև 187,1 միլիարդ դոլար՝ 2023 թվականին Tesla-ի բաժնետոմսերի գրեթե 70 %-ով թանկացման պատճառով։

Բեռնար Առնոն, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երկրորդ հորիզոնականում է, ունի 185,3 միլիարդ դոլար, նշում է Bloomberg-ը։

2023 թվականի սկզբին Իլոն Մասկը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ գերազանցելով կորցրած անձնական փողերի համաշխարհային ռեկորդը։ Մեկ տարվա ընթացքում գործարարի անձնական կապիտալը նվազել էր 183 միլիարդ դոլարով: 2021 թվականի նոյեմբերին նրա կապիտալը հասել էր 320,3 միլիարդ դոլար գագաթնակետին: