• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով իրազեկում

ByEditor

Feb 28, 2023

Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համակարգի վերաբերյալ․
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համաձայն՝ բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն կառուցելու կամ ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են ոչ ավել քան վճարված տոկոսները և եկամտային հարկի գումարները:
Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում մայր գումարների չափը։
Եթե ֆիզիկական անձը կորցնի աշխատանքը և (կամ) չհանդիսանա վարձու աշխատող, ապա կդադարի օգտվել եկամտային հարկի վերադարձման համակարգից:
Պետությունը հորդորում է ֆիզիկական անձանց կողմից հետ ստացված եկամտային հարկի գումարներն արդյունավետ օգտագործելու, մասնավորապես, նաև ներդնելու, օրինակ՝ պետական պարտատոմսերում։