• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ղազախստանն արտահանման նպատակով նավթ է տեղափոխում Գերմանիա

ByEditor

Feb 26, 2023

Ղազախական «ԿազՏրանսՕյլ» (KTO) ազգային ընկերությունը սկսել է ղազախական նավթի ընդունումը նավթամուղ՝ Գերմանիա արտահանելու նպատակով։

Այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է «ԿազՏրանսՕյլ» (KTO) ազգային ընկերության հասարակայնության հետ կապերի և ներքին կապերի բաժնի տնօրեն Շինգիս Իլյասովը։

Նա նշել է, որ Ղազախստանի էներգետիկայի նախարարության կողմից հաստատված նավթի մատակարարումների ժամանակացույցի համաձայն, ընկերությունը փետրվարին «Դրուժբա» խողովակաշարով 20 հազար տոննա նավթ է տեղափոխել Ադամովա Զաստավա նավթի առաքման կետ՝ հետագայում Գերմանիա առաքելու նպատակով։

2022 թվականի դեկտեմբերին «ԿազՏրանսՕյլ» ԲԲԸ-ն տարեկան հայտ է ուղարկել 2023 թվականին Ադամովա Զաստավա նավթի առաքման կետի ուղղությամբ 1,2 միլիոն տոննա ղազախական նավթ տեղափոխելու համար:

Ինչպես հաղորդվում է, եվրոպական երկրները ռուսական նավթից կախվածությունը նվազեցնելու ծրագրերի շրջանակում դիմել են Ղազախստանին՝ հումքի մատակարարման խնդրանքով։ Ռուսաստանը հավանություն է տվել Ղազախստանի հայտին՝ ղազախական նավթը «Դրուժբա» մայրուղային նավթամուղով Գերմանիա փոխադրելու վերաբերյալ։ Առաջին եռամսյակում ԿազՏրանսՕյլ»-ը նախատեսում է 300 հազար տոննա ղազախական նավթ տեղափոխել Գերմանիա:

Ղազախստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Բոլատ Ակչուլակովը լրագրողներին հայտնել է, որ հանրապետությունը նախատեսում է 2023 թվականին Գերմանիա արտահանել 1,5 մլն տոննա նավթ և կարող է մեծացնել ծավալը հասցնելով մինչև 7 մլն տոննայի։