• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ-ն Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Mastercard-ի նախկին ղեկավարի թեկնածությունը

ByEditor

Feb 25, 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Mastercard-ի նախկին գործադիր տնօրեն Աջայ Բանգային։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այսօր նախագահ Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրում է Աջայ Բանգային: Նա բիզնես առաջնորդ է, որը մեծ փորձ ունի զարգացող երկրներում բիզնեսը հաջողությամբ առաջնորդելու և պետական-մասնավոր գործընկերության ամրապնդման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աջայ Բանգան 63 տարեկան է: Ծնվել է Հնդկաստանում, ԱՄՆ քաղաքացի է: Նա ներկայումս General Atlantic-ի փոխնախագահն է, նախկինում եղել է Mastercard-ի գլխավոր տնօրենը:

Հիշեցնենք՝ Համաշխարհային բանկի ներկայիս նախագահ Դեյվիդ Մելպասը փետրվարի 15-ին հայտարարել է մինչև հունիսի 30-ը հրաժարական տալու որոշման մասին: Իսկ երեկ Համաշխարհային բանկը հայտարարեց, որ նախատեսել են մինչև մայիս նոր ղեկավար ընտրել: