• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՊԵԿ. Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի են

ByEditor

Jan 6, 2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը վերականգնվել են եւ հունվարի 5-ից գործում են բնականոն կերպով։

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինման աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է պահանջվել, եւ ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն եղել ընդամենը 2023 թվականի հունվարի 3-ին, ժամը 19։00-ից սկսած եւ հունվարի 5-ից արդեն հասանելի են։

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, հասանելի չեն լինելու 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը՝ տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինման աշխատանքներով պայմանավորված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *