• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մոսկվան պատասխան միջոցներ կկիրառի նավթի գնի առաստաղ սահմանողների դեմ

ByEditor

Dec 29, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մի շարք երկրների կողմից ՌԴ նավթի գնի առաստաղի մեխանիզմին պատասխան միջոցների մասին, հաղորդում է RBC-ն։

Հրամանագրից հետեւում է, որ օտարերկրյա քաղաքացիներին եւ ընկերություններին արգելվում է ռուսաստանյան նավթի եւ նավթամթերքի առաքումեր կատարել, եթե պայմանագրերն «ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսում են սահմանային գնի ամրագրման մեխանիզմի կիրառում»։

Այդ արգելքը կգործի վեց ամիս՝ 2023 թվականի փետրվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը։ Դեպի նման երկրներ նավթամթերքի մատակարարման արգելքի ժամկետը կորոշի կառավարությունը։

Նավթի եւ նավթամթերքի մատակարարման հարցում բացառություններ կարող են արվել նախագահի «հատուկ որոշման» հիման վրա, ասված է փաստաթղթում։

ՌԴ նավթի գնային առաստաղի մասին որոշումն ուժի մեջ է մտնում05.12.2022 | 09:53 ՌԴ նավթի գնային առաստաղի մասին որոշումն ուժի մեջ է մտնում

Ռուսաստանից նավթի մատակարարումների համար գնային սահմանաչափի ռեժիմը, որը մտցրել էին արեւմտյան երկրները, գործում է դեկտեմբերի 5-ից։ Առավելագույն գինը սահմանվել է $60 մեկ բարելի դիմաց: Գնային առաստաղը հաստատել են «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրները, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ Ավստրալիան։

Բացի այդ, դեկտեմբերի 5-ից սկսել է գործել եվրոպական էմբարգոն ծովով ռուսաստանյան հում նավթի մատակարարումների նկատմամբ, իսկ 2023 թվականի փետրվարի 5-ից կներդրվի էմբարգո ուսաստանյան նավթամթերքի հանդեպ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *