• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՇՈՒՏՈՎ ԿՆՇԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Dec 29, 2022

Հայաստանն արդեն երկու տարի է՝ ապրում է նոր իրավիճակում։ Հայաստանյան ներկայիս իշխանությունների «չափազանց հիմնավորված» որոշմամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան արձակուրդների օրերը կրճատվել են։ Այս որոշումը տարբեր հիմնավորումներ ուներ․ իշխանությունները մե՛կ մտածում էին մարդկանց առողջության մասին, մե՛կ ներկայացնում էին հաշվարկներ, որոնց համաձայն հանգստյան երկար օրերը խոչընդոտում են Հայաստանի տնտեսության «աննախադեպ թռիչքին»։ Մեկ այլ պարագայում, որպես հիմնավորում, բերում էին առաջավոր աշխարհի փորձը։

Մեր խորին համոզմամբ՝ արդյունավետ աշխատելու համար պետք է նաև հանգստանալ։ Չնայած հայերը նույնիսկ աշխատելով օրվա մեջ «24 ժամ»՝ չեն կարողանում հոգալ իրենց նվազագույն պահանջները՝ անվանական աշխատավարձերի ցածր մակարդակի պատճառով։ Մարդիկ իրենց Ամանորը և Սուրբ Ծնունդը նշում են՝ օգտվելով բանկային համակարգի բազմաթիվ վարկային ծառայություններից։

Ուշադրությամբ հետևելով տարվա կտրվածքով Հայաստանում արձակուրդների ժամանակահատվածներին՝ նկատում ենք, որ ամառային արձակուրդներին հայերիս մի մասը գնում է արտերկիր հանգստանալու, մի մասը զբաղվում է ներգնա տուրիզմով, իսկ որոշները պարզապես չեն հանգստանում։ Ձմեռային արձակուրդները միակն են, երբ մարդիկ տոնում են, շփվում միմիանց հետ։
Հանգստյան օրերը կրճատելու որոշումը կայացվել է չափազանց հապճեպ։ Այն պետք է սկզբում կիրառվեր փորձնականորեն և ապա հաշվի առնելով բոլոր դրական և բացասական կողմերը՝ էական հիմնավորումների հիման վրա կայացվեր որոշում։ Միգուցե ճիշտ կլիներ որոշման իրավունքը թողնել մարդկանց վրա՝ գնալ արձակու՞րդ, թե՞ աշխատել։ Ցանկացողները կարողանային վերադառնալ աշխատանքի, իսկ ովքեր չէին ցանկանա, կարողանային տոները վայելել մինչև հունվարի 8-ը։ Այդուհանդերձ, որոշումը կայացվել է և մենք՝ որպես օրինապաշտ քաղաքացիներ, պետք է ենթարկվենք այս որոշմանը։

Սակայն, հետաքրքիր է հետ վերադառնալ և հասկանալ՝ ինչպես են փոխվել տնտեսության համար կարևոր երկու առանցքային ցուցանիշների՝ արդյունաբերության համախառն արտադրանքի և մանրածախ առևտրի ծավալները 2020 և 2021 թթ․-ի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա և նախորդ ամսվա համեմատ․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *