• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՊՎԾ-ն 750 հազար դրամից ավելի գումարով կենցաղային տնտեսական ապրանքներ է գնել

ByEditor

Dec 29, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած ղեկավարներին կարծես թե շատ են դուր եկել իրականացնել մեկ անձից կատարվող գնումներ։

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ՀՀ Պետական Վերահսկողական ծառայության կողմից իրականացված մի քանի գնում։

Օրինակ այս ծառայությունը 2022 թվականին չորս անգամ պայմանագիր է կնքել «Խաս-Խազ» ՍՊԸ-ից եւ 750 հազար դրամից ավելի գումարով կենցաղային տնտեսական ապրանքներ է գնել։ Այս ՍՊԸ-ն շահագործում է Հազար ու մի մանրուք խանութների ցանցը։

Մենք ուսումնասիրեցինք 430 հազար դրամանոց պայմանագիրը եւ պարզվում է, որ օրինակ երկու դռան փական է գնել, 16 հատ դռան փականի միջուկ, 16 հատ հատակի լվացման լաթ, 15 հատ հատակի մաքրման լաթ, 30 հատ հատակի մաքրող նյութեր, 20 հատ օդի հոտազերծիչ, ուղեգորգեր, վարդակ, ծորակներ եւ այլք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *