• 17.06.2021 23:23

Բարձրագույն կրթությունը պետք է լինի մատչելի և հասանելի բոլորի համար․ Գագիկ Ծառուկյանը գիտի լուծման մեխանիզմը

отadmin

Май 26, 2021

Կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների ու երիտասարդների դերակատարումը՝ Գագիկ Ծառուկյանը առանձնահատուկ ուշադրություն է  դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը, բուհերում երիտասարդների կրթության դերի բարձրացմանը: Տարիներ շարունակ նա իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք վերաբերվել են հենց երիտասարդներին։

Այդ թվում՝ սոցիալապես անապահով,  բարձր առաջադիմությամբ ուսանողների ուսման վարձավճարները (առանձին հատկացումներ են եղել նաև տարբեր բուհերի): Սրանից  զատ բազմաթիվ ուսանողներ տարբեր կրթական հաստատություններում ստանում են «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ:  Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հանրապետության  տարբեր քաղաքների ուսանողներ անվճար Երևան են տեղափոխվում ավտոբուսներով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ պարբերաբար կազմակերպվում են երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ ու սեմինարներ, թեմատիկ ցուցահանդեսներ: Առաջնահերթությունների թվում են տարբեր ոլորտների տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու խրախուսումը: 

Գործունեության առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանն առաջնահերթ է համարել ուշադրությունը երիտասարդ կադրերի հանդեպ, կարևորել նրանց պատասխանատու ոլորտներ վստահելու և հայրենիքում ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը: Ուստի՝ այսօր էլ նա արժևորում է երիտասարդ կադրերի դերը կառավարման համակագում և ներկայացնում իրատեսական մոտեցում, ըստ որի՝ բարձրագույն կրթությունը պետք է լինի մատչելի և հասանելի բոլորի համար։ Ինչն էլ նպաստում է հասարակության դաստիարակության, քաղաքակրթության զարգացմանը։

Իսկ դուք արդեն համոզվել եք, որ այն, ինչ խոստանում է Գագիկ Ծառուկյանը, կարճ ժամանակ անց ի կատար է ածում։

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 16 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *