• 17.06.2021 23:21

Փաշինյանին փնովում էին վատ կադրերի պատճառով, սակայն նրա կադրերից ոմանց ընդգրկում են իրենց ցուցակների առաջին տասնյակում

отadmin

Май 26, 2021

freenews.am-ը գրում է. Երեք տարի անընդմեջ հանրությունն իշխանության հասցեին հնչող քննադատությունների շարքում բազմից լսել է «թիմ չունեն», «թիմ չկա», «Փաշինյանը բանիմաց կադրեր չունի» և նմանօրինակ բազում այլ հայտարություններ:

Ասվածը զավեշտալի չէր լինի, եթե, օրինակ, Փաշինյանի երբեմնի թիմակից համարվող «վատ կադրերը» այսօր չհամալրեին խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նախկին իշխանությունների նախընտրական ցուցակները, որոնք այսօր ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այսպես՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածուն՝ Աննա Գրիգորյանն է. թեկնածու, որը 2018թ-ի խորհրդարնական արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքում զբաղեցնում էր հեռավոր 96-րդ հորիզոնականը, մինչդեռ այսօր նա համալրել է «Հայաստանի փրկիչների» ցուցակի 3-րդ պատվավոր հորիզոնականը:

Շուրջ երեք տարի իշխանական թիմում հարմարավետ տեղավորված և «Իմ քայլը» քարոզող, այժմ՝ ճամբարափող Աննա Գրիգորյանին հիշեցնենք դավաճանության մասին Ռոբերտ Քոչարյանի կողմից արված հայտնի հայտարարությունը, երբ Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում Քոչարյանը Պոզների հարցին ի պատասխան ասաց, որ երբեք չի ներում դավաճանությունը: Հատկանշական է, որ դավաճանությունը չներելու մասին ամպագորգոռ ճառող Քոչարյանն իր թիմ է վերցնում, ավելին՝ պատվավոր հորիզոնականի է արժանացնում դավաճան համարվող Աննա Գրիգորյանին, որը Ազգային Ժողովում փոխարինել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին:

Սակայն, Աննա Գրիգորյանով ճամբարափոխների ցանկը չի սահմանափակվում. ահա, դիցուք, ոչ վաղ անցյալում «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դարձած Թագուհի Թովմասյանն էլ այսօր համալրել է Արթուր Վանեցյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի 6-րդ հորիզոնականը, այնինչ 2018թ-ին «Իմ քայլ»-ի ցուցակում նրա անունը 6 տասնյակ թեկնածուների անուններից հետո էր միայն՝ 68-րդ հորիզոնականում:

Հետաքրքիր է, թե կոռուպցիա, թալան, ապօրինություններ, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործություններն անխնա քննադատող Թովմասյանն ինչպես է նախընտրական քարոզարշավին լրագրողներին և քաղաքացիներին հետաքրքրող այս հարցերին պատասխանելու, երբ այլևս համաձայնել է համալրել այդ ամենն իրականացրած նախկին իշխանություններից մեկի դաշինքի շարքերը:

Այս ամենի ֆոնին նախընտրական քարոզարշավում և առհասարակ, երբ վերոնշյալ դաշինքների անդամները խոսեն Փաշինյանի կադրային վատ քաղաքականությունից, ապա աչքի առաջ առաջնահերթ թող ունենան առնվազն վերոնշյալ երկու տիկնանց:

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 44 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *