• 17.06.2021 23:20

Հերթական անգամ ապացուցվեց, որ Նիկոլ Փաշինյանը փայլուն արտաքին քաղաքականություն է վարում

отadmin

Май 26, 2021

Այս օրերին ադրբեջանական կողմը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առաջ է եկել, հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում և չի էլ պատրաստվում հեռանալ: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ծրագրում է գործուն քայլեր, որպեսզի խաղաղ պայմաններում իրականացնի սահմանային անցանկալի միջադեպերի կանխումը։


Ուստի՝ նա հրատապ դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն։ Կառույցն ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը: Ինչպես նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը․ «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»:

Բացի այդ, Զայնետդինովը հիշեցրել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպմանը կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև պետական սահմանների տվյալ հատվածում իրականացնել դեմարկացիա և դելիմիտացիա:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ խորհուրդ կտամ քաղաքական կեղծ ընդդիմադիրներին, չփորձել այս օրերին քաղաքական դիվիդետներ քաղել ստեղծված իրավիճակից։ Քանզի՝ Նիկոլ Փաշինյանի համար մեր հայրենիքի ամեն մի սանտիմետրը կարևոր է։ Եվ ամեն ինչ կանի այն պահելու ու պահպանելու համար։

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 291 times, 2 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *