• 17.06.2021 22:53

Տականքը երեխաների ճակատագրերի հետ է խաղում

отadmin

Май 26, 2021

Ռոբերտ Քոչարյանը հույսը դրել է վարկանիշ չունեցող մի քանի կուսակցության երիտասարդ ակտիվի վրա։ Նա հարյուր տոկոսով վստահ է, որ շոշափելի արդյունքի չի կարող հասնել, այդ իսկ պատճառով հիմնական մեխը դրել է երիտասարդների ներգրավմանը։

Դե նա արդեն համոզվել է, որ վերջիվերջո ՀՀ քաղաքացիների հիշողությունը հո այդքան կա՞րճ չի, որ ով ինչ ուզենա անի և դրանից հետո գա ասի՝ բա ես բան չեմ արել, մնացածն էին: Չեմ հավատում, որ ՀՀ քաղաքացիները այդ խաբկանքին կտրվեն։ Իսկ երիտասարդներն էլ դե մտածում է չեն հասցնի ուսումնասիրել իր կենսագրությունը, բայց սխալվում է։

Ով է Քոչարյանը և որն է Քոչարյանի պատկերացումներով՝ կառավարչական, կազմակերպչական աշխատանքները․ այո, դա նա համարում է իր գաղափարները չկիսող մարդկանց հարյուրներով բանտերը լցնել, ունեզրկել, բիզնեսով պետք է զբաղվեն միայն իր մտերիմները, իր երեխաները, հարևաններն ու բարեկամները, իսկ մնացածները իրավունք չեն ունենա դա անել, այն, ինչ ունեցել ենք տասը տարի:

Իսկ հիմա փորձում է երեխաներին կոպիտ ասած՝ կուտ տալ, իր կողմը քաշել։ Բայց ես վստահ եմ, այն մարդիկ, ովքեր մեղավոր են Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի համար, կեղծված ընտրությունների համար՝ պատասխան են տալու: Այնպես, որ սիրելի երիտասարդներ,  այն մարդը, ով սատարել է հեղափոխությանը, չի կարող գենետիկորեն սատարել Ռոբերտ Քոչարյանին: Դա անընդունելի և աններելի բան է։

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 85 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *