• 17.06.2021 22:50

Ռոբերտ Քոչարյանի՝ բանակում չծառայածների նախընտրական ցուցակը. 14-ից 9-ը չեն ծառայել

отadmin

Май 26, 2021

Այսօր արդեն հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 անունները։

Ուշագրավ է, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուների նախընտրական ցուցակի առաջին համարներում տեղ են գտել մարդիկ, ովքեր ոչ ծառայել են բանակում, ոչ էլ երբևէ առնչություն են ունեցել բանակի հետ։ Այն ինչ, հայաստանյան ընդդիմությունը պատերազմից հետո անընդհատ թբկահարում էր ու «դոշ էր ծեծում» բանակը կազմաքանդելու մասին։

MediaNews-ը սկսում է շարք, որտեղ կներկայացնենք թե արտահերթ ընտրություններում իրենց թեկնածությունները առաջադրած կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում ընդգրկված անձանցից ովքեր են ծառայել բանակում։

1․Ռոբերտ Քոչարյան
2․Իշխան Սաղաթելյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
3․Աննա Գրիգորյան
4․Վահե Հակոբյան
5․Արﬔն Գևորգյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
6․Լիլիթ Գալստյան
7․Արմեն Ռուստամյան
8․Սեյրան Օհանյան
9․Էլինար Վարդանյան
10․Արծվիկ Մինասյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
11․Արթուր Ղազինյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
12․Քրիստինե Վարդանյան
13․Գեղամ Մանուկյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
14․Աղվան Վարդանյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
15․Ագնեսա Խամոյան
16․Անդրանիկ Թևանյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
17․Մխիթար Զաքարյան
18․Հռիփսիﬔ Ստամբուլյան
19․Աշոտ Սիմոնյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
20․Արմեն Չարչյան — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
Ստացվում է, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 համարի 14-ից 9-ը չեն ծառայել բանակում, կամ որ նույնն է, թեկնածուների՝ 65 %-ը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 123 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *