• 19.09.2021 01:54

Նիկոլ Փաշինյանը շախ ու մատ արեց վայրահաչողներին

отadmin

Май 25, 2021

Գրեթե բոլոր հարցումները  ցույց են տալիս, որ հեղափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նույնն է։ Հանրային հարցումների արդյունքներ մեր ձեռքի տակ չկան, սակայն հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ եթե վաղը Հայաստանում լինեն համապետական ընտրություններ, Փաշինյանը և նրա թիմը կհաղթեն միանշանակ։

Քաղաքական ուժերից, ով ինչպես և ում հետ կդիրքավորվի ընտրություններից առաջ արդեն ակներև է։ Հարցումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի և մյուս ուժերի միջև տարբերությունը շատ մեծ է: Ղեկավարող ուժի վարկանիշը, գուցե հետընթաց է գրանցել, բայց շարունակում է մնալ ամենամեծ վստահություն ունեցող քաղաքական ուժը:  Այդուհանդերձ,  ՔՊ-ը առաջատար դիրքում է, և ընտրողները հույս ունեն, որ թավիշը չի լինի հիմնական մարտավարությունը:

 Բացի այդ կարծում եմ՝ իմ ընկալմամբ, Նիկոլ Փաշինյանի  ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքները առաջին անգամ ո՛չ դե յուրե, ո՛չ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ և   այն  հիմնական հաջողություններից մեկն է, որ ի կատար ածեց Նիկոլ Փաշինյանը։

Հետևապես՝ զարմանալի չէ, թե ինչու է հասարակությունը վստահում և իր ձայնը տալիս պարոն Փաշիյանին։ Իսկ հասարակությանը հուզող մյուս հարցերի լուծումները Նիկոլ Փաշինյանը կկատարի ժամանակին համընթաց։

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 2 000 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *