• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Puma-ի նախկին ղեկավարին կհաջողվի՞ փրկել Adidas-ը

ByEditor

Dec 26, 2022

Սպորտային հագուստի Puma ապրանքանիշի նախկին ղեկավար Բյորն Գյուլդենը կդառնա գերմանական Adidas-ի նոր գործադիր տնօրենը, գրում է Bloomberg-ը։ Նրան է վստահվելու ընկերությունը ճգնաժամից փրկելու գործը։

Adidas-ը՝ սպորտային հագուստի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը, հայտնվել է ճգնաժամի մեջ և չի կարողանում մեծ քանակությամբ կոշիկներ վաճառել: Ընկերության համար ամենածանր հարվածը եղավ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ համագործակցության խզումը՝ երգչի կողմից մի շարք վիրավորական և հակասեմական հայտարարություններից հետո, նշում է գործակալությունը։ Միևնույն ժամանակ, Yeezy ապրանքանիշին, որը ստեղծվել է Ուեսթի և Adidas-ի համագործակցությամբ, բաժին էր ընկնում ընկերության վերջին տարիների շահույթի կեսից ավելիին:

Բացի այդ, Adidas-ը չի կարողանում վերականգնել դիրքերը Չինաստանում, որը ժամանակին ընկերության ամենաարագ զարգացող շուկան էր, նշում է Bloomberg-ը: 2022 թվականի առաջին կիսամյակում վաճառքները նվազել են առնվազն մեկ երրորդով՝ չինացի սպառողների կողմից հետաքրքրության նվազման և տեղական հայտնի մարդկանց ապրանքների գովազդում ներգրավելու խնդրի պատճառով:

Bloomberg-ը գրում է, որ Գյուլդենի ինտեգրումը Adidas-ին պետք է հարթ ընթանա։ Նա նկարագրվում է որպես ոլորտի մասնագետ՝ սպորտի և մանրածախ առևտրի ոլորտում մեծ կապերով և փորձով: Նախկինում՝ 1992-1999 թվականներին, Գյուլդենն արդեն աշխատել է Adidas-ում՝ որպես հագուստի և աքսեսուարների գծով ավագ փոխնախագահ: Նա նաև Pandora ոսկերչական ցանցի գործադիր տնօրենն է եղել, իսկ 2013 թվականին ղեկավարել է Puma-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *