• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրքիան և Ադրբեջանը միավորում են իրենց բանակները. Զաքարյան

ByEditor

Dec 22, 2022

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թուրքիայի պաշտպանության նախարարը խնդիր է դրել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել թուրքականի մակարդակին։ Այսինքն, մինչև 2025թ. ադրբեջանական բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈւ բոլոր պահանջներին և չափանիշներին։ Իսկ բանակների գլխավոր շտաբները և պաշտպանության նախարարությունները` շարունակական հիմունքներով կանցկացնեն համատեղ կոլեգիաներ (փաստացի` զորքերի միասնական կառավարում)։

«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը դառնում են մեկ օրգանիզմ և կկատարեն երկու պետությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները»- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Կարծում եմ, որ այս հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվեն Մեծ Մերձավոր Արևելքի բոլոր դերակատարները: Առաջին հերթին իհարկե Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։

Իրավիճակի լրջության մասին ընկալումները Նիկոլի և իր կառավարության մոտ, նման է մտավոր հետամնացների հաստատության ընկալումներին: Ապացույցները` բազմաթիվ են և անզեն աչքով տեսանելի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *