• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանի հայերի միության նախագահի Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների լիիրավ ներկայացուցիչ՝ Արտյոմ Վարդանյանի ամանորյա ուղերձը

Byadmin

Dec 31, 2021

Անցնող  տարին ամփոփում ենք ,որպես թերությունների տարի , կուտակված անելիքների ու չշտկված սխալների տարի ։ Անցնող տարին սակայն սկիզբն ազդարարեց նոր կազմավորվող գաղափարի , նոր հնարավորությունների։ Շարունակական խաբեության թմբիրը հալվեց և մարդիկ հստակ գիտակցումով քայլ դրեցին դեպի նոր իրականություն։
Միանշանակ էր , որ դժվար ճանապարհի սկիզբ է ավետվում  ու կերտվում է Հայոց պատմության ծանր էջերից հերթականը։ 
Սխալներից նոր դասեր քաղվե՞ց… 
Դա արդեն ցույց կտա գալիք տարին ։ 
Մենք այլևս արկածախնդրության և սխալվելու իրավունք չունենք ։ 
Մենք ունենք ազգ ,որին պետք է համախմբել պետականության ամրապնդման գաղափարի շուրջ ։
Մենք ունենք սփյուռք ,որի պոտենցյալը պետք է քառապատիկ անգամ ավելին ուղղել դեպի հայրենիք ։
Մենք պետք է չեզոքացնենք հայրենիք֊սփյուռք տարանջատող ցանկացած անջրպետ։ 
Մենք պետք է հնարավորություն տանք գյուղացուն ,  ուսուցչին , բժշկին ,փրկարարին, զինվորին ու սպային իրենց ապահով և գնահատված զգալու  սեփական հայրենիքում։ 
Ուրեմն զինվենք լավատեսությամբ ու հաստատակամ քայլով մուտք գործենք դեպի 2022թվականը ,  դեպի գալիքը պայծառ,  դեպի վառվող ապագան ։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *